image

Արաբական մամուլն անդրադարձել է հայ տաղանդավոր դիզայների մահվանը

Արաբական մամուլն անդրադարձել է հայ տաղանդավոր դիզայների մահվանը

Արաբական մամուլն այսօր ափսոսանքով հայտնել է սեպտեմբերի 11-ին 40 տարեկանում իր մահկանացուն կնքած տաղանդավոր հայ դիզայներ Վիգեն (Վիկ) Վանլյանի մահվան մասին, նշելով, որ Վիկ Վանլյանն արաբական աշխարհում հայտնի անուններից էր: Նա ժամանակակից ոճով ստեղծագործող դիզայներ էր, որի գործերը զարդարում են շեյխերի, արաբ եւ օտար աստղերի, նշանավոր մարդկանց բնակարաններն ու առանձնատները: Վիգեն Վանլյանը մի շարք մրցույթների է մասնակցել, իսկ 2012  թվականին ստացել է Միլանի Ներքին կահավորման տոնավաճառի  «Միջին Արեւելքում ամենաարագ զարգացող ընկերության սեփականատեր» մրցանակը:  Մի շարք հայտնի մասնագետներ Վիգեն Վանլյանին  անվանել են ապագայի դիզայներ: Նա մահացել է քաղցկեղից: 

Երիտասարդ դիզայները հիմնել էր  Vick Vanlian Architecture and Design  ընկերությունը: 

Վանլյան ընտանիքը Վիգեն Վանլյանի մահվան առթիվ ցավակցություններ է ընդունելու Բեյրութի ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում, այսօր եւ վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-20:00-ին: