image

Dilmah թեյի հիմնադիրը՝ Հայաստանում

Dilmah  թեյի հիմնադիրը՝ Հայաստանում

Dilmah աշխարհահռչակ թեյի արտադրության հիմնադիր Մերիլ Ջեյ Ֆերնանդոն Հայաստան է այցելելու: Լուրը տարածել է Dilmah-ի   գրասենյակը, տեղեկացնելով, որ  65 տարվա փորձ ունեցող թեյագործը թեյախմություն է կազմակերպելու Հայաստանում, ինչպես նաեւ ցեյլոնական թեյի սիրահարները հնարավորություն են ունենալու հանդիպել նրա հետ հոկտեմբերի 11-ին՝ Կոմիտաս պողոտայի  «Երևան Սիթի»-ում եւ Թումանյան փողոցի «Կրպակ» խանութում:  

Մերիլ Ջեյ Ֆերնանդոն, 1974-ին հիմնվելով իր ընկերությունը,  այն  Dilmah է կոչել իր երկու որդիների՝ Դիլհանի եւ Մալիկի անվան սկզբնամասերով: Ընկերությունը գրասենյակներ ունի հարյուրից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: