image

Վիքի Ճամբարը` Լիբանանի Զմմառի Վանքում

Վիքի Ճամբարը` Լիբանանի Զմմառի Վանքում

Օգոստոսի 3-ից 13-ը, հովանավորությամբ «Գյուլբենկյան» հիմնադրամի Լիբանանում   տեղի է ունենալու «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած հիմնական  նախագծերից մեկը`  «Վիքիճամբարը»: Այդ մասին arevelk.am-ին հայտնեց «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ` Մհեր Բեքարյանը:  «Վիքիճամբարը» վիքի-նախագծերի շուրջ տեղի ունեցող համախմբում է, որի ժամանակ աշակերտները սովորում են խմբագրել եւ հոդվածներ տեղադրել Վիքիփեդիայում:  Զմմառում անցկացվող «Վիքիճամբարին» մասնակցելու է   Լիբանանի հայկական դպրոցներից 46 աշակերտ, իսկ Հայաստանից   4 փորձառու  խմբագրող  աշակերտ մեկնելու է Լիբանան` օգնելու նրանց: Լիբանանում «Վիքի ճամբարն» անցկացվում է առաջին անգամ եւ նպատակ ունի պատրաստել արեւմտահայերեն խմբագիրներ` «Արեւմտահայերեն Վիքիփեդիայի» համար:  Հիշեցնենք, որ Արեւմտահայերեն Վիքիփեդիան» նույնպես «Վիքիմեդիա Հայաստանի» նախագծերից է, որն այս տարի Մեքսիկայում անցկացված  «Վիքիմանիա 2015» համաժողովին ճանաչվել է  հայկական կողմի ցնցող նախագծերից մեկը: Նույն այդ համաժողովին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Սուսաննա Մկրտչյանը ճանաչվել է տարվա վիքիպեդիստ:Մհեր Բեքարյանը նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսի 16-ից արդեն Աղվերանում կսկսի այս տարվա ամառային երկրորդ «Վիքի ճամբարը», որին մասնակցելու է  80-ից ավելի երիտասարդ, որից 4-ը` Վրաստանից։Շուտով Հայերեն Վիքիփեդիայում տեղադրված հայերեն հոդվածները կհատեն 200.000-ի սահմանը: