image

Սիրիահայ երեխաների համար ծրագրավորման դասընթաց

Սիրիահայ երեխաների համար ծրագրավորման դասընթաց

Մայքրոսոֆթ Իննովացիոն կենտրոնի հետ համատեղ Վորլդ Վիժնը իրականացնում է ծրագիր՝ 13-16 տարեկան սիրիահայ երեխաների համար, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ, որն ուղղված է նրանց մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև սովորելու են վեբ դիզայնավորման սկզբունքները, փորձնական ստեղծելու են կայքեր:

Դասընթացը լինելու է 2 անգամ, ընդհանուր 4 ժամ տևողությամբ՝ Երևանում, Մայքրոսոֆթ Իննովացիոն կենտրոնի շենքում (Տերյան փողոց): Դասընթացների վերջում մասնակիցները ստանալու են մասնակցությունը հավաստող հավաստագրեր: Ժամանակացույցը հետևյալն է՝

Փետրվարի 20` ժամը 17:00-ից 19:00 
Փետրվարի 24` ժամը 10:00-ից 12:00

Մասնակիցների թիվը կարող է լինել մինչև 20, ովքեր մասնակցելու են երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող ենք կազմակերպել նաև տրանսպորտային փոխադրումը: Եթե մասնակցելու ցանկություն ունեք , ապա կարող եք զանգահարել մինչև փետրվարի 15-ը
հեռ. 095 005496 Անի, 093 935553 Ծովակ