image

Բօթ. Մահացած է իրանահայ դերասան Լեւոն Հաֆթվանը

Բօթ. Մահացած  է   իրանահայ դերասան   Լեւոն  Հաֆթվանը

Իրանահայ   ճանչցուած   դերասան Լեւոն Հաֆթվան, որ  մասնակցութիւն բերած  է շարք մը իրանեան      յայտնի  ֆիլմերու, ինչպիսին  են  «Kupal» եւ «Parviz», շաբաթ օր սրտի կաթուածի հետեւանքով մահացած է: Ան 51 տարեկան էր:

 

Հաֆթվան սրտի կաթուած ստացած էր ուրբաթ գիշեր, երբ կը նկարահանուէր հեռուստատեսիլային  «Bride of Darkness» («Մթութեան հարսնցուն») ֆիլմաշարին տեսարաներէն մէկուն մէջ եւ ան անմիջապէս հիւանդանոց տեղափոխուած էր, ուր եւ յաջորդ օրը մահացած է:

Դերասանին  մահուան   մասին լուրը  կը հաղորդէ «Tehrantimes»  կայքը:

 

Հաֆթվան մի քանի տարի ապրած է Գանատայի մէջ եւ 2010-ին վերադարձած իր ծննդավայրը՝  Թեհրան, մասնակցելով   իրանցի  յայտնի  բեմադրիչ  Մաժիտ Պարզէկարի բեմադրած  ՝ «Parviz» ֆիլմին մէջ: Ան իր կատարած դերի համար ընտրուած էր լաւագոյն դերասան ՝ 2014-ին կայացած  «Dhaka»  13-րդ միջազգային ֆիլմ փառատօնին:

 

Ֆիլմը շահած էր «Արծաթէ ծիրան»ը՝ «Ոսկէ ծիրան»ի 10-րդ միջազգային ֆիլմի փառատօնին, 2013-ին:

 

Հաֆթվան նաեւ արժանացած է լաւագոյն դերասանի մրցանակին՝  2017-ին «Hamilton» ֆիլմի փառատօնին,  «Kupal» ֆիլմին  մէջ   իր ստանձնած դերին համար, որ բեմադրուած էր Քազէմ Մոլլազի կողմէ:

 

Ան դերերով հանդէս եկած է նաեւ Ամիր Հիւսէյնի «The Man Who Became a Horse» եւ Ռեզա Աթթարանի  «Dracula» եւ շարք մը այլ    ֆիլմերու մէջ:

Դերասանը պիտի յուղարկաւորուի Թեհրանի հայոց գերեզմանատան մէջ: