image

Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

18 մայիսին Ֆրանսիայի Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

 

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։

 

Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները:

  

Բացման արարողությանը ներկա էին նաև Կոմպիեյնի քաղաքապետ, նախկին սենատոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ  Մարինին, քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: