Նախօրեին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած իրանահայ բժիշկները սկսել են անվճար հետազոտությունները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ-սրտաբան Արամ Քոչարյանն ասել է, որ առաջին օրը հետազոտություններ են անցկացրել «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում:
««Արևիկ» բուժմիավորումում զննել ենք ավելի քան 23 երեխայի: Այսօր հետազոտում ենք «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի այցելուներին, իսկ վաղը կաշխատենք Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում մեր կողմից իրականացվել է պտղի ներարգանդային էխոկարդիոգրամա:
Կարծում եմ՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից սա շատ կարևոր քայլ է, քանի որ այցի ընթացքում հղիները հնարավորություն ունեն անցնել հետազոտություն հենց տեղում»,- ավելացրել է Ա. Քոչարյանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ