image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ կատարուած են եկեղեցականներու նոր նշանակումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ կատարուած են եկեղեցականներու նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ կատարուել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիւ Տ. Արսէն քահանայ Սարոյեանը, ազատուելով Հայորդեաց Տների տեսչի պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Հարաւային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանութեան ներքոյ:

Արժանապատիւ Տ. Հրաչեայ քահանայ Գեօզալեանը, ազատուելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, հոգեւոր սպասաւորութիւնը կը շարունակի Արարատեան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանութեան ներքոյ: