image

Հայկական այբուբենը՝ ուկրաինական քաղաքում

Հայկական այբուբենը՝ ուկրաինական քաղաքում

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայկական եկեղեցու տարածքում մեկնարկել է հայկական այբուբենի տեղադրման աշխատանքների վերջնական փուլը, տեղեկացնում է Lurer.com-ը: Նախագիծն իրականացվում է Զապորոժիեի հայ համայնքի ջանքերով։ Գաղափարի հեղինակը համայնքի երիտասարդ ակտիվիստներից մեկն է: Զապորոժիեի  հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանը պատմել է, որ աշխատանքի հիմնական նպատակն է հետք թողնել համայնքում, որպեսզի  սերունդները չմոռանան իրենց լեզուն,արմատներն ու ավանդույթները:  Համայնքի  ուժերով քաղաքում արդեն գործում է Հայ Առաքելական եկեղեցի, որի տարածքում տեղադրված են խաչքարեր, նաև կիրակնօրյա հայկական դպրոց են բացել: Քաղաքի կենտրոնական այգիներում տնկվել է 2 ծառ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի: Մանրամասները՝ կայքում: