image

Փարիզի հայ լուսանկարիչը. Բացառիկ ցուցահանդես Երեւանում

Փարիզի հայ լուսանկարիչը. Բացառիկ ցուցահանդես Երեւանում

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» ցուցահանդեսը: 

Հայաստան է ժամանել Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, որ ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում: 

Ցուցադրության մեծ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները, Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք ճանաչված լուսանկարչի եւ մարզիկի կյանքը: 


Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ՝ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները: 

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները: Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները: