image
Հրատապ լուրեր:

Կանադահայ Հրայր Աշկարյանը Հայաստանում ներդրման հնարավորություններն է ուսումնասիրում

Կանադահայ Հրայր Աշկարյանը Հայաստանում ներդրման հնարավորություններն է ուսումնասիրում

Տորոնտոբնակ Հրայր Աշկարյանը 40 տարի առաջ Լիբանանից է գաղթել Կանադա՝ եղբոր մոտ: Երիտասարդ էր, եռանդուն և ինչպես շատ կանադահայեր, կարողացավ օգտվել այն առավելություններից, որ երկիրը տալիս էր նորեկներին: «Կանադան իր ձեռքերը բաց մեզի ընդունեց, մանավանդ հայերին»,-ասում է նա, պատմում է, կարծես այսօվա մասին խոսելիս լինի, երբ դարձյալ Կանադան ձեռքերը բաց ընդունում է սիրիահայերին:

 

Բջջային հեռախոսների սարքավորումների արտադրությամբ զբաղվող GroveWare Technologies կանադական ընկերության հիմնադիրն է Հրայր Աշկարյանը: Հայաստան  էր այցելել ոչ միայն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, այլև հայաստանյան բիզնես միջավայրն ուսումնասիրելու նպատակով: Կանադական  Noranor-ը զրուցել է նրա հետ.


«Շիտակ է, որ լքում են Հայաստանը, լքում են Լիբանանը, լքում են Սիրիան, բայց աշխատանքները, որ այդ գաղութները կկազմակերպեն Օտտավայի մեջ, Մոնրեալի մեջ, Տորոնտոյի մեջ, շատ մեծ է, որովհետև կարելի չէ, որ հայապահպանությունը թե Հայաստանի մեջ, թե Լիբանանի մեջ հաջողի առանց դուրսի մեր գաղութներու. Երբ որ դուն հոն ես, կաշխատիս երկրին և երբ որ դուն՝ իբր կանադացի, կներկայացնես, թե ուրիշ ազգեր կան, որ տարբեր-տարբեր պահանջքներ ունին և պետք է անոնց կամքին կենանք, եթե մենք հոն չըլլանք, Թուրքիան հոն կըլլա, Թուրքիան է, որ իրենց դրամով կրնա  կառավարության հետ խոսակցություններ ունենալ, մենք պստիկ գաղութ ենք հոն և կրնանք պստիկ գաղութ ըլլալով՝ վարչապետին ականջն ունենալ, վարչապետին հետ խոսիլ  և մեր հարցերը ներկայացնել անանկ ձևով թե՛ իբր կանադացի, թե՛ իբր հայ»,-պարզաբանում է կանադահայ գործարարը:

«Մեկուկես ամիս առաջ են հրավիրել, նոր կառավարությունը, որ եկավ Տորոնտո, հանդիպեցավ մեզի հետ, ըսավ, որ մենք ձեզի պահանջք ունինք, փոխվարչապետի հետ հանդիպում ունեցանք, նմանապես նաև Նյու Յորքի մեջ: Նախկինում նույն բաց ձևով միջոցներ չտվին մեզի, գոնե ինծի չհրավիրեցին, և դժվարություններ կային: Մեր պահանջն է, որ պետք չունինք անձ մը ճանչնալու, գործ ընելու, պետք է գիտնանք օրենքները, որ բաց են, հասկնալ ու իբր ընկերություն՝ առաջ բերել մեր գործերը՝ առանց դժվարությունների»,-ակնկալում է կանադահայ գործարարը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում