image

Երեխաներին վերադարձրել են իրենց ծնողներին

Երեխաներին վերադարձրել են իրենց ծնողներին

Ախալցխայի մեր գործընկերներից տեղեկանում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Ախալցխայում մի դեպք էր պատահել, որը  մտահոգել էր շրջանի բնակիչներին. Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝  Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել էին անչափահաս երեխաներին՝ նրանց հանդեպ բռնություն կիրառելու կասկածանքով։ Տղան 5 տարեկան է, իսկ աղջիկը 4 տարեկան։

Սաթենիկը լրագրողներին ասել է, թե մեղադրանքները, որ երեխաների հանդեպ ընտանիքում բռնություն է կիրառվել, չի համապատասխանում իրականությանը։

Akhaltskha.Net-ը կրկին կապ է հաստատել Սաթենիկ Գասպարյանի հետ, որը տեղեկացրել է, թե անընդհատ  տարբեր վայրեր դիմելուց հետո  նոյեմբերի 7-ին երեխաներին, թոքաբորբով հիվանդացած, վերադարձրել են ծնողներին:

«Տարբեր տեղեր եմ բողոքել, որ իմ երեխաներին անօրինական էին խլել մեր ձեռքից: Հիմա երեխաները իմ մոտ են, սակայն նրանց այդ ընթացքում լավ չեն նայել եւ երկու երեխաներս էլ թոքաբորբով են հիվանդացել: Այժմ ստիպված հիվանդանոց ենք տարել երեխաներին»,-ասել է Սաթենիկ Գասպարյանը: