Ունենալու ենք ինքնիշխան ազատ եւ անկախ պետություն.Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը... Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ է անցնում երեք ուժ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ. մամուլի էջերում» նյութերի ժողովածուն
Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ. մամուլի էջերում»  նյութերի ժողովածուն
10 December 2018 , 11:19

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգողպետական հանձնաժողովի որոշմամբ` 2015թ. հունվարի 29-ից կյանքի կոչվեցwww.armeniangenocide100.org կայքը՝ տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից էր  «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզուու օտար մամուլում 1915-ին լույս տեսած հոդվածները: Հետազոտությունն արդեն պատշաճգիտական մակարդակով հրատարակվել է առանձին ժողովածուով, որն էապես հեշտացնում էՀայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը:

Yerkir.am զրուցել է վերնշյալ հսկայածավալ աշխատանքով զբաղվողմասնագիտական խմբի անդամների՝ Գայանե Մանուկյանի (ծրագրի համակարգող, գլխավոր խմբագիր), Արմեն Մարուքյանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքեանի(փորձագետ, խմբագիր), Անի Ոսկանյանի (խմբագիր) և Մարիամ Հովսեփյանի(փորձագետ) հետ:

-  Այս ուսումնասիրությամբ նպատակ դրվեց ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915թ. մամուլի արձագանքը` յուրատեսակ օրացույց, որը օր առ օր ներկայացնում է, թե ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլև օտար մամուլը հայերի ծայրահեղ ծանր դրության մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատավորված կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նյութեր ոչ միայն հայերի զանգվածային սպանությունների, այլև ինքնապաշտպանական մարտերի, գաղթականությանն օգնություն կազմակերպելու և մի շարք այլ կարևոր թեմաների մասին:

Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես` օտար մամուլի նյութերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռևս հասանելի չէ:

 Առիթից օգտվելով՝ մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի և Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և ցուցաբերեցին իրենց օժանդակությունը: Որոշ դեպքերում, դժբախտաբար, արձագանք չեղավ: Բազմաթիվ երկրներում հայկական տեղական կազմակերպությունները կամ անհատ մտավորականները մամուլի արձագանքի հավաքածուներ են կազմել։ Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտվում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մեջ մեծագույն բացն արաբական մամուլն է։ Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, մյուս կողմից` օրվա թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտոնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրվանում արաբական մամուլը բացակայի այս հավաքածուից։

Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը:

Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Անբացատրելի հուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանության օրերին Վանում հրատարակված «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլև հայրենասիրական ոգին… Ըստ էության` այս բաժինը 1915թ. մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:
Հույս ունենք, որ այս աշխատանքները այս ամենով չեն սահմանափակվի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, և արժե այդ մասին տեղեկությունները կենտրոնացնել։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը հավաքել։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture