image

Մեկնարկեց ընկերային նոր ծրագիր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով

Մեկնարկեց ընկերային նոր ծրագիր  1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփիւռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետեւանքով տուժած եւ առ այսօր տնակներում բնակուող ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընկերային ծրագիր:

Նպատակ ունենալով զօրակցել ընկերային ծանր պայմաններում բնակուող ընտանիքներին` առաջիկայ ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայուի տասը բնակարան` եօթը` Գիւմրի քաղաքում, երեքը` Սպիտակում: