image

Այսօր համաքրիստոնեական սուրբ, հրաշագործ Ս․ Վլաս եպիսկոպոսի հիշատակի օրն է. Նա հայ է

Այսօր համաքրիստոնեական սուրբ, հրաշագործ Ս․ Վլաս եպիսկոպոսի հիշատակի օրն է. Նա հայ է
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

 

 

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է համաքրիստոնեական սուրբ, Դուբրովնիկի պահապան, Սեբաստիայի հրաշագործ Ս․ Վլաս եպիսկոպոսի հիշատակը։ Նա համարվում է կոկորդի հիվանդությունները բժշկող սուրբ, կենդանիների պաշտպան, որի պաշտամունքն այսօր էլ շատ տարածված է հատկապես Եվրոպայում և Բալկանյան երկրներում։ Սրբի անունով բազմաթիվ եկեղեցիներ կան աշխարհում, իսկ նրա մասունքները ցրված են տարբեր եկեղեցիներում։ Հայազգի այս սուրբն ի սեր Քրիստոսի նահատակվել է 316 թ․ Սեբաստիայում, որի գերեզմանը կանգուն էր դեռ 1940-ական թթ․ մի թուրքի պարտեզում։ Նրա գերեզմանը սրբատեղի էր և՛ քրիստոնյաների, և՛ մուսուլմանների համար։ «Կոկորդի սրբի» պաշտամունքը հատկապես զորավոր է Դուբրովնիկում։ Ըստ ավանդության՝ Ս․ Վլասը 971 թ․ քաղաքի բնակիչներին փրկել է վենետիկցիների բռնազավթումից։ Դուբրովնիկի Ս․ Վլաս եկեղեցում են պահվում սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը, նրա պատկերը կարելի է տեսնել նաև քաղաքի դրոշի վրա։ Բայց սա խորվաթների և հայերի բարեկամական կապի միակ վկայությունը չէ, մյուսների մասին մեկ այլ անգամ։