image

Նախարար Արսեն Թորոսյանը Ստամբուլում հանդիպել է Սահակ Սարգսյանի հետ

Նախարար Արսեն Թորոսյանը Ստամբուլում հանդիպել է Սահակ Սարգսյանի հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է:

Նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը՝ նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Այսօր նախարարը այցելել է նաև  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն։ Այդ կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Սարգսյանի հետ նրանք զրուցել են տարածաշրջանային հարցերի շուրջ: