Բեյրութում Ներկայացվել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմը... Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում...
Ահաբեկիչների կողմից սպանված հայ ուսուցչուհու հոգեհանգիստը կատարելու է Բերիո թեմի առաջնորդը
Ահաբեկիչների կողմից սպանված հայ ուսուցչուհու հոգեհանգիստը կատարելու է Բերիո թեմի առաջնորդը
20 July 2019 , 19:10

Վաղը Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց առաջնորդանիստ եկեղեցում, պատարագից հետո կատարվելու է օրեր առաջ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից բռնաբարված, այնուհետև քարերով սպանված հայ ուսուցչուհի Սյուզան Տեր-Գրիգորի հոգեհանգստյան արարողությունը:  Այս մասին «Արևելք»-ը տեղեկացավ Հալեպից: Սիրիական ալ- Յաղուբիե գյուղաքաղաքից հայուհու պատմությունը ցնցել է շատերին. 60-ամյա Սյուզան Տեր-Գրիգորը արաբերեն էր դասավանդում ալ-Յաղուբիեի  դպրոցում:  Նա երբեմնի հայաբնակ այդ բնակավայրում այսօր մնացած 18 քրիստոնյա կանանցից մեկն էր: Նրանք շաբաթը մեկ օր աղոթքի էին հավաքվում տեղի եկեղեցում, հերթական աղոթքին նրա բացակայությունը մտահոգել էր ընկերուհիներին, որոնք տեղի բնակիչների հետ  փնտրել և ամայի դաշտում գտել են կնոջ խոշտանգված մարմինը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ ժամեր շարունակ բռնաբարելուց և այլ տանջանքների ենթարկելուց հետո հայուհուն քարկոծելով սպանել են:

Սյուզան Տեր-Գրիգորը, հակառակ հարազատների՝ Հալեպ կամ այլ ավելի ապահով վայրեր տեղափոխվելու հորդորներին, չի լքել ալ-Յաղուբիեն, որտեղ ուսուցչությունից բացի զբաղվում էր նաև ընտանեկան պարտեզների խնամքով:

Նրա հոգեհանգստյան արարողությունը կատարելու է Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զոբույանը:

Սյուզան Տեր-Գրիգորի հետ պատահածը ցնցել է նաև Երևանում ապրող սիրիահայերին: Նրանք նույնպես սգում են նրա մահը: Հայաստանում ապրող սիրիահայերից Թոթո-Նվեր Բոյրազյանը «Արևելք»-ին հայտնեց, որ Սյուզան Տեր-Գրիգորն իր հարսի մորաքույրն է և հաստատեց  նրա հետ տեղի ունեցած ոճիրը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture