«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել... ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել...
Հայոց ցեղասպանության թեման ներառվեց Սիրիայի պատմության դասագրքերում
Հայոց ցեղասպանության թեման ներառվեց Սիրիայի պատմության դասագրքերում
14 April 2019 , 20:55

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանության մասին ներկայացնող հատվածներ:

Ինչպես հաղորդում է  «Հայերն այսօր»-ը,  շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները, Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»-ին: Մասնագետների հետ երկարատև նիստերից և քննարկումներից, ինչպես նաև 2019 թվականին հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ:

20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական Միություն և առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաև 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար՝ գրքում իբրև օրինակներ hիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

«Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաև Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաև զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture