image

Վրաստանի նախագահն այսօր այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի

Վրաստանի նախագահն այսօր այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի

Այսօր, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում,  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի:  Ինչպես հայտնում է  news.ge -ն,  այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը:

Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց, տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել և պարզել է, որ հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը, և նա  ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա: