«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել... ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել...
Հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանին
Հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանին
20 April 2019 , 11:18

Ապրիլի 17-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկյան սրահում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախկին փոխնախագահ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանի վառ հիշատակին։

Մասնակիցները կարոտախտով վերհիշում էին երեւելի հայորդու անցած փառապանծ ուղին՝ մասնագիտական բարձր որակների կողքին ընդգծելով հատկապես նրա մարդկային բացառիկ հատկանիշները։

Հանդիսության սկզբում ներկաները դիտեցին Միհրան Աղբաբյանի գործունեության մասին պատմող հակիրճ տեսաֆիլմ։ Համալսարանի նախագահ դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանի ողջույնի խոսքից հետո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնաբան պատգամը։


 

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձն ընթերցեց նախագահի օգնական Գեւորգ Մելիքյանը։ Հայ Բարեգործական Ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանչյանը ներկայացրեց ՀԲԸՄնախագահ դոկտ. Պերճ Սեդրակյանի խոսքը։

Ելույթ ունեցան ՀՀ Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ դոկտ. Գագիկ Հարությունյանը, Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Միհրան Աղբաբյանի հետ իրենց անցած ուղու մասին թանկագին հուշերով կիսվեցին «Robotics» գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն դոկտ. Յուրի Սարգսյանը, Ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ կառավարման պրոֆեսոր Միքայել Քուչակջյանը, ՀԱՀ փոխնախագահի տեղակալ Անահիտ Օրդյանը։

Գնահատանքի խոսքով հանդես եկավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց.

« Ես պատիվ ունեմ, խոնարհաբար, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անունից, անդրադառնալու դոկտոր Աղբաբյանի կյանքին եւ թողած ժառանգությանը։

Այսօր մենք հավաքվել ենք մեծարելու եւ ոգեշնչվելու հզոր բնավորության տեր մի մարդու հիշատակով, որը կրթել, սովորեցրել եւ առաջնորդել է հազարավորների՝ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում։ Աստծո եւ մարդկության ծառա, ում սիրառատ բարությունը ջերմորեն հպվում էր իր հետ հաղորդակցվողների հոգուն։ Հերոս, որի անխախտ նվիրումը, մարդասիրական տեսիլքն ու ինքնազոհ ջանքերը մեր երկրին նվիրեցին բազմահազար լուսավոր, կրթված ու եռանդուն երիտասարդ տղամարդկանց եւ կանանց, որոնք իրենց ամենօրյա ներդրումն են ունենում Հայաստանի պայքարին՝ դառնալու այն ժողովրդավարական ու ծաղկուն երկիրը, որի մասին աշխարհասփյուռ հայերը երազում են։

Դոկտ. Աղբաբյանի մասին հետմահու հնչող հիացմունքի ու հարգանքի խոսքերի հեղեղը միայն վկայում է վերոհիշյալի մասին։

Դոկտ. Աղբաբյանը եղել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության փոխնախագահ եւ Խորհրդի անդամ։ Նա ողջ կյանքի ընթացքում հավատարմորեն աջակցեց իր հարազատ Ավետարանչականին։

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետևյալ խոսքերը լավագույնս բնութագրում են այն մարդու էությունն, ում հիշատակը պատվելու համար հավաքվել ենք մենք։ «Դոկտ. Միհրան Աղբաբյանի քրիստոնեական դաստիարակությունը, որը նա ստացել էր տանը եւ Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուէլ» եկեղեցում, ուր իր հայրը՝ վեր. Սիրական Աղբաբյանն էր ծառայում, կերտել էր մի մարդու նկարագիր, ով թեեւ մագլցում էր հաջողության ամենաանհաս բարձունքները, ցուցաբերում էր ծայրաստիճան խոնարհություն ու համեստություն։ Դոկտոր Աղբաբյանը՝ գիտնական, մանկավարժ, բարեգործ, համայնքի առաջնորդ, գործարար, ընծայել էր սեփական կյանքն իր կողքին ապրող մարդկանց աճին ու զարգացմանը։ Նրա մարդասիրական նախաձեռնությունները՝ ինչպես Տանը, այնպես էլ Հայրենիքում, հնչեղ արձագանք կունենան գալիք սերունդների բազմաթիվ կյանքերում։ Այսօր մենք սգում ենք նրա երկրային կյանքի ավարտը, բայց ես պատկերացնում եմ երկնքում տիրող ուրախությունը, որ Տերը ողջունում է Իր որդուն, ով «բարի պատերազմը պատերազմեց, ընթացքը կատարեց, հավատքը պահեց»»։

Դեյվիդ Բրուքսն իր «Ճանապարհ դեպի բնավորություն» գրքում վերլուծում է Ֆրենսիս Փերքինսի կյանքն ու ազդեցությունը։ Նա վկայակոչում է այն մեթոդը, որի միջոցով Ֆրենսիսը գտել էր իր կյանքի առաքելությունը։ Բրուքսը գրում է. «Այս մեթոդում, դու չես հարցնում՝ ինչ եմ ես ուզում կյանքից։ Փոխարենը, տալիս ես հարցերի այլ մի խումբ՝ ի՞նչ է կյանքն ուզում ինձնից, ի՞նչ են իմ իրավիճակներն առաջարկում ինձ, որ անեմ։ Այս պարագայում մենք չենք ստեղծում մեր կյանքը, այլ հետեւում ենք կյանքի կանչին»։ 

Դոկտ. Աղբաբյանը չկերտեց իր սեփական կյանքը։ Նա պարզապես արձագանքեց այն մարտահրավերներին, որոնց դիմագրավում էին Ամերիկան եւ Հայաստանը, եւ այդպիսով նա կատարեց Աստծո կանչը՝ ապրելու անձնուրաց ծառայության մի կյանք։

Դոկտ. Աղբաբյանի կյանքը եւ ժառանգությունը խոսում են հնչեղ եւ հստակ։ Դրանք մի օրինակ են առաջադրում, որին յուրաքանչյուրս պետք է հետեւենք։ Դրանք մարտահրավեր են նետում մեզ՝ ամեն մի հայի, հավատարիմ մնալու մեր քրիստոնեական ժառանգության արժեքներին եւ մղում են մեզ անձնվիրաբար լծվելու հայրենաշինության գործին, որի արդյունքում մենք մեր երեխաներին կփոխանցենք ավելի լավ Հայաստան»:

Հավելենք միայն, որ հանդիսության ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան համալսարանի Աղբաբյան սրահում ծանոթանալու Միհրան Աղբաբյանի գործունեության մասին պատմող ուշագրավ թանգարանային նմուշների, որից հետո շփումը շարունակեցին ոչ ֆորմալ ձեւաչափով՝ ֆուրշետի սեղանի շուրջ։


Սուրեն Սահակյան
 ԱՀԱԸ Հանրային կապերի պատասխանատու

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture