image

Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնն այս տարի տոնվեց 105-րդ անգամ

Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնն այս տարի տոնվեց 105-րդ անգամ

Մայիսի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում  ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Այս տարի տոնվում էր 105-րդ Վարդատոնը։ Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։