image

Հունիսի 20-ին Երևանի օդում կբացվի առաջին ճախրող ռեստորանը

Հունիսի 20-ին Երևանի օդում կբացվի առաջին ճախրող ռեստորանը

Հունիսի 20-ից արկածների սիրահարները հնարավորություն կունենան ընթրել Երևանի օդում. կբացվի Հայաստանում առաջին օդային ռեստորանը՝ Dine Sky-ը, որը  մոտ 50  մետր բարձրության վրա մի կառույց է լինելու: Կառույցը օդ է բարձրանալու գետնից, որտեղ այցելուները նստելու, ամրակապվելու են, իսկ հետ օդում անցկացնելու են 1,5 ժամ: Ռեստորանը նախատեսված է 22 հոգու համար:  Աթոռները հնարավորություն կունենան պտտվելու 360 աստիճան, այցելուն կարող է նույնիսկ պառկած դիրք ընդունել:

Նախագծի հեղինակը Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված ACE ընկերությունն է: Ռեստորան այցելելու համար մեկ հոգու այցեվճարը սահմանվել է 18,000, 23,000 և 27,000 ՀՀ դրամ. այն ներառում է օդ բարձրանալը և ռեստորանի կերակրացանկից այցելուի ցանկությամբ ուտեստներ, ինչպես նաև՝  ըմպելիքներ ընտրելը: 

Ռեստորանը շահագործող ընկերությունը հայտարարել է, որ այն նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը: Ռեստորանից երևալու է ամբողջ Երևանը:  

Նշենք, որ այսպիսի ռեստորաններ են գործում շատ երկրներում: