Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը... Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Բերիո թեմի առաջնորդի և Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի այցելությունը հայ մասնագետներին
Բերիո թեմի առաջնորդի և Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի այցելությունը հայ մասնագետներին
10 July 2019 , 21:50

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը հուլիսի 10-ին կազմակերպվել է Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված Հայաստանի Հանրապետության մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Այդ մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնից: 

Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդը Սիրիայի գլխավոր Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Great Mufti of Syria sheikh, doctor Ahmad Badr Al Din Hasoun) եղբորորդին է: Հանձնախումբը բարեգործական և բարեսիրական աշխատանքներ է իրականացնում: Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանը ողջույնի իր խոսքում անդրադարձել է առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ շեշտելով, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որը ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ: Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի կողմից մինչ օրս կատարված մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատականին: Կարևորելով հայ-սիրիական դարավոր բարեկամությունը՝ Շեյխ Մուհամմադը խնդրել է Հայաստանի իշխանություններին, որպեսզի հայ մասնագետները շարունակեն իրենց մարդասիրական գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդն ունի դրա կարիքը: Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը պատվիրակության անդամներին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի և վստահության համար, նշել, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային:
Պատվիրակության անդամները շփվել են հայ մասնագետների հետ և իրենց երախտագիտությունն են հայտնել: Պատվիրակության կազմում եղել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture