image

Առաջին հանրապետության պառլամենտի անդամ, նախարար Արշակ Հովհաննիսյանի կինը. Լուսանկարներ

Առաջին հանրապետության պառլամենտի անդամ, նախարար  Արշակ Հովհաննիսյանի կինը. Լուսանկարներ

 

Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը ծնվել է 1883թ.-ին՝ Նուխի  (Շաքի)  քաղաքում։ Ավարտել է Կիևի առևտրական ինստիտուտը։ 1919թ. ընտրվել է ՀՀ պառլամենտի անդամ: 

1920թ. նոյեմբերի 24–ից մինչև  դեկտեմբերի 2-ն աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության և պետական գույքի նախարար: 1921թ. փետրվար-մարտ ամիսներին եղել է Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ: 1921թ. հուլիսից  վտարանդվել է, երկար ժամանակ ապրել է Բեյրութում, մահացել է 1954թ.-ին: 

Հայտնի է, որ նրա կինը՝ Գոհար Հովհաննիսյանը, եղել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանի ընդհանուր դաստիարակ և ուսուցչուհի: Նրանց թոռնուհին՝  Անիտա Մարյուսեֆ Ադեն Գոհար Հովհաննիսյանից լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են նաև անցյալ դարի շատ երևելիներ՝ Կոստան Զարյանը, Սիմոն Վրացյանը, Բարսեղ Կանաչյանը, Կարո Սասունին, Սուրեն Շանթը, Գառնիկ Բանյանը և ուրիշներ: 

 


Նշան Փալանջյան ճեմարանի ուսուցչական կազմը՝ 1950-ականների կեսին: 

Նստած են՝ ձախից աջ՝ Սուրէն Շանթ, Գառնիկ Գիւզալեան, Տիկ. Եոլանտ Աճեմեան, Կոստան Զարեան, Տնօրէն՝ Սիմոն Վրացեան, Բարսեղ Կանաչեան, Տիկ. Գոհար Յովհաննէսեան, Կարօ Սասունի, Օր. Կիւլէնիա Աշճեան

Կանգնած են՝ ձախից աջ՝ Գրիգոր Շահինեան, Օր. Արուսիկ Պէրպէրեան, Օր. Հերմինէ Աֆարեան, Գառնիկ Թոփալեան, Օր. Մարժոլէն Պուտաքեան, Օր. Լալիկ Թիւթիւնճեան, Գառնիկ Բանեան, Օր. Ալիս Գազանճեան, Օր. Այգօ Չափարեան, Մուշեղ Իշխան, Օր. Վարդիթեր Մկրտիչեան, Անթուան Քեհեայեան (Սըր), Օր. Հուրի Փափազեան, Օր. Շողակ Քալինճեան  (Lուսանկարի մակագրությունը՝ Կարո Արմենյանի, ԱՄՆ):

 

Գոհար Հովհաննիսյանը՝ աջից երրորդը