image

Սարոյանի կոշիկները փայլեցնում են Անկարայի փողոցում. Պատմական լուսանկար

Սարոյանի կոշիկները փայլեցնում են Անկարայի փողոցում. Պատմական լուսանկար

Հայտնի է, որ  աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը 1964 թվականի գարնանն ԱՄՆ-ից օդանավով գնացել է Ստամբուլ, հետո Անկարայից անցել Տրապիզոն, որտեղից էլ  մի քանի օր տևած ճանապարհորդությունից հետո հասել է Բիթլիս՝ իր հարազատների ծննդավայրը: Պատմական այդ այցի մասին գրվել են գրքեր, հոդվածներ: Լուսանկարում Անկարայի փողոցներից մեկում կոշիկ մաքրողը փայլեցնում է Ուիլյամ Սարոյանի կոշիկները: Լուսանկարի հեղինակը թուրք հայտնի հրատարակիչ և գրող  Ֆիքրեթ Օթյամն է, որ Թուրքիայում 1964-ին ուղեկցել է հայ գրողին:  Լուսանկարի բնօրինակը գտնվում է ամերիկացի հավաքորդներից մեկի մոտ: 

 


1964 թվական, մայիսի 1, Անկարա


 

Ֆիքրեթ Օթյամն ու Ուիլյամ Սարոյանը՝ Բիթլիսում, 1964 թ.