image
Հրատապ լուրեր:

Որբերը ճախարակների առջեւ. Դամասկոս, 1920-ականներ

Որբերը ճախարակների առջեւ. Դամասկոս, 1920-ականներ

Լուսանկարում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) որբանոցն է Դամասկոսում՝ 1920-ականներին: Հայտնի է, որ մեծ եղեռնից հետո տարագրության ճանապարհը հաղթահարելուց հետո սիրիական անապատներում հայ գաղթականների առջեւ  ծառացած էր ոչ միայն վերապրելու խնդիրը, այլև մշտապես սպառնացող ձուլման վտանգը: Բազմահազար երեխաներ հայտնվում էին արաբական միջավայրում և աստիճանաբար կորցնում ազգային ինքնությունը: Թուրքական կառավարությունն իր հերթին էր իրականացնում հայ երեխաների թրքացման քաղաքականությունը: Նրանց փրկելու նպատակով ստեղծվեցին միջազգային և հայկական մեծ թվով կազմակերպություններ, ինչպես նաև այդ գործին նվիրվեցին անհատներ, իսկ գործող հայկական կազմակերպություններն էլ իրենց հայացքն ամբողջությամբ ուղղեցին դեպի գաղթական հայությունը:  ՀԲԸՄ-ն մեկն էր այն կազմակերպություններից, որ լծվեց որբանոցներ, ապաստարաններ կառուցելու գործին եւ պատսպարեց հազարավոր հայ որբեր: