ԿԱՄՔ-ի կոչը. Ժամանակն է հեղափոխության իրական նպատակների շուրջ ձեւավորելու համահայկական դաշինք... Փաշինյանը հիշեցրել է համազգային 6 կոնսենսուսների մասին... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Մոնթե Մելքոնյանի չստացած «խորհրդային» անձնագրի լուսանկարը
Մոնթե Մելքոնյանի չստացած «խորհրդային» անձնագրի լուսանկարը
16 December 2019 , 19:10

Մոնթեի ընկերներից Սիրակ Չախալյանն իր «Մոնթեն նայում է Արարատին» գրքում պատմում է Մոնթեի լուսանկարի պատմությունը։

«Մայիսի վերջն էր, թե հունիսի սկիզբը՝ լավ չեմ հիշում, զանգահարեց Մանուկը, ասաց, որ Մոնթեն Մասիսում է և հանդիպելու է Միքայելյանին, որից հետո երկուսով ուզում են հանդիպել ինձ հետ:

Միքայելյանի հետ հանդիպելուց հետո Մոնթեի անձնագրի հարցով նրանք գնացել էին Մասիսի անձնագրային բաժնի պետի մոտ: Պետը՝ Վարդան Վարդանյանը, նրանց խոստացել էր օգնել այդ հարցում և միաժամանակ հավելել, որ առաջին անգամն է լսել այդպիսի անուն: Նա միայն խնդրել էր, որ Մոնթեն ներկայացնի երկու լուսանկար, ցանկալի է սափրված վիճակում:

«Է՜, հա՞րկ է, որ սափրվիմ», - հարցրել է Մոնթեն:

«Մոնթե, համ պիտի սափրվես, համ էլ քո անունը մոռացիր, այսուհետ դու հայկական անուն պիտի կրես, ժամանակ ունես՝ ինքդ կորոշես», - ընկալելով Վարդանյանի ակնարկը և Մոնթեի տարակուսանքը, կատակով ասել է Մանուկը:

Անձնագրային բաժնից դուրս գալով նրանք գնացին լուսանկարվելու: Թեև անձնագրային սեղանի պետը փորձեց անձնագրի հարցում աջակցել Մոնթեին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ», - գրում է Չախալյանը:

***

Մոնթեի անձնագրի հետ կապված պատմությունն ամբողջապես ներկայացնում է նրա այրին՝ Սեդա Գպրանեան-Մելքոնեանը ՀԵՏՔ պարբերականում հրապարակված «Կը Փորձեմ Շիտակ Աշխատիլ» հոդվածում։

«Հայաստան հասնելէ անմիջապէս ետք Մոնթէն կ՚ուզէր օրինապէս ամուսնանալ։ Մտահոգութիւնը մէկն էր։ Եթէ բաներ փոխուէին եւ ինք բռնի ղրկուէր իր հպատակութեան երկիրը՝ Ամերիկա, կրնար պահանջել, որ ես որպէս իր օրինական կինը հետեւիմ իրեն։ Լաւ գիտէր, որ առանց այդ թուղթին, մենք որպէս զոյգ ոչ մէկ արտօնութիւն կ՚ունենայինք։ Իսկ Ամերիկան առաջատար էր երբ հարցը կու գար նման «պատիժ»-ներու։

Արեւոտ օր մը Մոնթէն ու ես ձեռք-ձեռքի Մաշտոցի պողոտայէն ուղղուեցանք դէպի Կորիւնի փողոց, թեքուեցանք ձախ Տերեան փողոցով դէպի Պոլիթեքնիք ինստիտուտ եւ կարճեցնելով մեր ճամբան աստիճաններով բարձրացանք այդ ժամանակուան Երիտասարդական Պալատ պանթոկը։ Երկար ճերմակ անվերջանալի աստիճանները մագլցելով դարձանք շէնքին աջ կողմը եւ մտանք ԶԱԳՍ-ի գրասենեակ։

Ես Լիբանանեան անձնագիրս դրի բարեհամբոյր աշխատաւորուհիին առջեւ։ Ապա բացատրեցինք, որ Մոնթէին անձնագիրը կորսուած էր։ Մոնթէն իր մաշած ծննդյան վկայականի պատճէնին ծալքերը բացաւ։ Սեւ ֆոնի վրայ ճերմակ անգլերէն գիրերը ոչինչ կը նշանակէին այս գրասենեակին համար։ Կինը ժպիտով բացատրեց, որ այդ թուղթը բաւարար չէր մեզ ամուսնացնելու համար։ Կռնակնիս նայելով ետ դարձանք։

Մոնթէն արդէն հանդիպած էր երկրի այդ ժամանակուան ղեկավարներուն։ Վազգէն Սարգսեանին հետ սկսած էր մարտական պատրաստութիւններ քննարկել։ Գիտէր նաեւ ՀՀ Գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատրեանին։ Այսինքն, մեր երկուքին հին ու նոր ծանօթներուն մէջ միջնորդ գտնելու հնարաւորութիւն չէր պակսեր։

Երիտասարդական պալատի աստիճաններէն իջնելու ժամանակ Մոնթէն լուռ էր։ Կը զգայի, որ տխուր էր այս ելքին համար։ «Ի՞նչ կ՚ըսես, կ՚արժէ՞ Հենրիկ Խաչատրեանին կամ Վազգէնին օգնութեան դիմել,» ըսի յոյս մը ստեղծելու համար։ «Գէշ կը զգամ անձնական բան խնդրելու բայց կարծեմ ուրիշ տարբերակ չունինք,» ըսաւ։ Սակայն երբէք այդ ծառայութիւնը չխնդրեց ու մենք մնացինք «օրինապէս» անամուսնացած։

Մոնթէն իր նամակներուն մէջ քանիցս գրած էր մեր ամուսնութեան մասին։ Գիտէինք, որ այդ նաեւ մեր ընտանիքները տեսնելու հրաշալի պատրուակ էր։ Գեղարդավանքը ընտրեցի։ Հալէպ շինուած մեր ոսկեայ օղակները տեսնելով Մոնթէն ըսաւ, «ասիկա շատ բարակ է։ Վստահ չի դիմանար ինծի։ Իսկ ես մատէս չեմ ուզեր հանել մատանիս»։ Մատանիները տարինք ծանօթ ոսկերիչի մը, որ եւ աւելի հաստը պատրաստեց եւ մեր անունները մէջը գրեց։ Մոնթէին զոհուելէն ետք երբ ԱՄՆ ժամանեցի, Մոնթէին եւ իմ ամուսնութեան օղակները մատիս էին։ Ազգականներէս մէկը հարցուց, «նշանտուքի մատանիդ ո՞ւր է»։ Ես այդ ժամանակ չհասկցայ, թէ ի՞նչ կը նշանակէր նշանտուքի մատանի։ Միայն յետոյ սորվեցայ, որ ամերիկեան ֆիլմերուն պէս, ամուսնութեան առաջարկը ադամանդ մատանիով կ՚ըլլար։ Խնդուքս եկաւ երեւակայելով Մոնթէն ադամանդ մատանի մը երկարած ինծի։

Երբեմն աւելի դիւրին է խօսիլ Մոնթէին չըրած եւ չունեցած բաներուն մասին քան ըրած։ Օրինակ, զոհուելու ժամանակ Մոնթէն իր անուան տակ ոչ մէկ սեփականութիւն ունէր։ Կ՚ապրէր ԵՊՀ-ի Նայիրի հանրակացարանի իմ սենեակս, քանի որ ես ուսանող էի։ Չունէր դրամատնային հաշիւ եւ ոչ մէկ անգամ աշխատավարձ կամ պարգեւ ստացած էր կենդանութեան ժամանակ թէ հետմահու։ Անգամ անձնական զէնք եւ զինուորական գրքոյկ չունէր։ Բացի վերոնշեալ ծննդեան վկայականէն, Մոնթէն ոչ մէկ անձնագիր ունէր։ Մեր ամուսնութիւնը գրանցուած էր միայն եկեղեցուով։ Քանի որ Մոնթէն շա՜տ կ՚ուզէր այս վերջին երկուքը ունենալ, իր զոհուելէն ետք խնդրեցի, որ գոնէ այդ ցանկութիւնները ձեւով մը կատարուին։ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան ընդառաջեց խնդրանքիս։ Համալսարանի հին ընկերներէս Վահէ Գաբրիելեանը, որ այդ ժամանակ նախագահին գրասենեակը կ՚աշխատէր, այդ գործին լծուեցաւ։ Մեր ամուսնութիւնը քանի մը ժամուան ընթացքին հետին թուականով գրանցուեցաւ ԶԱԳՍ-ով։ Ու Մոնթէին իսկական անունով խորհրդային Հայաստանի անձնագիրը տրուեցաւ ինծի», - գրում է Սեդան։

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture