Երևանում օրերս կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր... Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Երուանդ Լալայեան. Հիւանդութիւն եւ բժշկութիւն...
Դեր Զորով անցած հարսանեկան լուսանկար
Դեր Զորով անցած հարսանեկան լուսանկար
10 January 2020 , 12:17

Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար - մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչուն ժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը:





1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, սկսվեց արևմտահայերի զանգվածային բռնագաղթը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության հանդեպ կիրառված աննախադեպ բռնություններով: Հայերին ստիպում էին ուրանալ իրենց կրոնը: Սկսվեցին զանգվածային տեղահանություններ դեպի Միջագետքի անապատներ` Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրեր, որոնց կից ստեղծվեցին գաղթակայաններ:

1915 թվականին Կղեմես Քյուրքչյանը Յոզղաթից տեղահանվեց և քշվեց Դեր Զոր:

Ամուսնու ձերբակալվելուց և սպանվելուց հետո նրա կինը` Ռեբեկան, փախուստի է դիմել և մազապուրծ փրկվել Յոզղաթի սարսափելի կոտորածներից: Ամուսնուց մնացած միակ հիշատակը, որ կինը կարողացել է վերցնել իր հետ բռնագաղթի ժամանակ, հարսանեկան այս լուսանկարն է: Ռեբեկան այն ծալել և թաքցրել էր իր մոտ` այդկերպ փրկելով ընտանիքից մնացած թանկ մասունքը:

«Ես տեսա, թե բարբարոս ամբոխն ինչպիսի խոշտանգումների էր ենթարկում դեռևս հոգեվարքի ցնցումների մեջ գտնվող մարդկանց մարմինները. ոտքից էին ձգում, ձեռքից, և որպեսզի զվարճացնեին մուսուլման ամբոխին, ոստիկաններն ու ժանդարմները ատրճանակներով կրակում էին աննկարագրելի այլանդակված դիակների վրա: Այնուհետև ամբոխը նետվեց դեպի գերմանական հիվանդանոց՝ գոռալով. «Յաշասըն Ալմանիա» (կեցցե՛Գերմանիան):

Մուսուլմաններն անվերջ կրկնում էին, թե հենց Գերմանիան է մեղավոր, որ իրենք այսպես են վարվում հայերի հետ»:


Կիլիկիայի կոտորածների գերմանացի ականատեսի ուղեգրությունից


Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture